Տնտեսական

Բյուրականում բերքի կեսից ավելին վնասվել է կարկուտից

Երեկ տեղացած կարկուտի հետքերը մինչև այսօր կեսօր դեռ մնացել էին Արագածոտնի մարզի կարկտահարված  գյուղերի պտղատու ծառերի վրա: Արտաշավանի գյուղապետ Ղազար Կարապետյանը «Ռադիոլուրին» պատմել է, որ վնասվել է  գյուղացու ողջ  բերքը: Համայնքի ղեկավարը հիշել է, որ անցյալ տարի էլ կարկտահարությունից հետո հանձնաժողով էր ստեղծվել, պաշտոնյաները հաշվարկել էին, գնացել ու դրանով հարցի շուրջ նրանց հետաքրքրվածությունը ավարտվել էր: Արտաշավանի ղեկավարի հույսը վարչապետն է։ Կարկտահարված Բյուրականի գյուղացիներն էլ իրենց հույսը գյուղապետի՝ Զարզանդ Բաբայանի վրա են դրել: Այս համայնքում   նույնպես երեկ տեղացած կարկուտի վնասներն են   հաշվում:

 
Հերթական անգամ կարկուտը վնասեց բերքի մի մասը: Երեկ երեկոյան տեղացած ուժեղ կարկուտը Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի բերքի կեսից ավելին վնասել է: Բյուրականի գյուղապետ Զարզանդ Բաբայանը «Ռադիոլուրի» հետ զրուցեց հենց այգիների տարածքից, կապն ընդհատվում էր, սակայն պատմեց

Կարկուտի շերտը դեռ չի հալվել՝ «Ռադիոլուրին» փոխանցեց համայնքի ղեկավարը: Նույն շերտը մինչև կեսօր կար նաև  Արագածոտնի մարզի մեկ այլ համայնքի՝  Արտաշավանի պտղատու ծառերի վրա: Համայնքի ղեկավար Ղազար Կարապետյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ բերքը վնասված է ամբողջությամբ

Երեկ տեղացած կարկուտը վնասել է նաև պտղատու ծառերը: Հակակարկտային կայան տարածքում կա, սակայն, զրուցակցիս պնդմամբ, այն արդյունավետ չի:

Որպես փորձառու,  Կարապետյանը պնդում է ՝ կարկուտից պաշտպանվելու միակ արդյունավետ եղանակը  հակակարկտային ցանցերն են: Գյուղապետը կառավարությանն առաջարկում է  վարկերի տոկոսադրույքները սուբսիդավորել  ու գյուղացիներին ցանցային  պաշտպանության անցնելու հնարավորություն ընձեռել: Այս համայնքում ամեն տարի կարկտահարություն է գրանցվում:

Արագածոտնի  մարզպետարանից մեզ փոխանցեցին, որ  մարզային հանձնաժողով է ստեղծվել, վնասի չափն են հաշվարկում, տեղում իրավիճակի հետ են ծանոթանում: Միայն 2016թ. ընթացքում կարկտահարություններից գյուղատնտեսությանը հասցվել է մոտ 34 մլրդ  ՀՀ դրամի վնաս: Նշենք, որ կառավարության վերջին նիստում հաստատվեց մի նախագիծ, որով պիլոտային ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներդնել   հակակարկտային պաշտպանության նոր՝ հրթիռային եղանակ: Պիլոտային ծրագիրը կիրականացվի Արագածոտնի և Լոռու մարզերում:

«Ռադիոլուրը»  ԱԻՆ-ի  մթնոլորտային երևույթների վրա  ակտիվ ներգործության կենտրոնի պետ Սուրեն Հովսեփյանից պարզեց, թե ինչ նոր կայանների մասին է  խոսքը, ինչ է  իրենից ենթադրում պիլոտային ծրագիրը:

Կիրականացվի համալիր պաշտպանություն՝ խոստացավ «Ռադիոլուրի» զրուցակիցը՝ նշելով, որ կպաշտպանվեն ոչ միայն մշակովի հողատարածքները, այլ նաև շրջակայքում գտնվող   շենք-շինությունները:

Ցուցադրել ավելի
Back to top button