Քաղաքական

ՄԻ պաշտպանի աշխատակազմն այսօր գործում է շուրջօրյա ռեժիմով

Երևանի ավագանու ընտրությունների օրը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործում է շուրջօրյա ռեժիմով:

Պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է, որ վաղ առավոտից աշխատում են աշխատանքային խումբը և արագ արձագանքման ստորաբաժանումը:

«Գործում է շուրջօրյա թեժ գիծ` 116 և (096) 116 100 հեռախոսահամարներով: Ընտրական իրավունքների խախտումների վերաբերյալ տեղեկությունները Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել այս հեռախոսահամարներով», — ասված է հաղորդագրությունում:

Ցուցադրել ավելի
Back to top button