ԿարևորՔաղաքական

Ինչ է ավագանին


Մայրաքաղաք Երեւանն իր բնակչությամբ եւ ընտրողների քանակով Հայաստանի ամենախոշոր բնակավայրն է: Այստեղ է բնակվում երկրի մշտական բնակչության 40 տոկոսը: Մայրաքաղաքի 1 միլիոն 76 հազար բնակչից ընտրելու իրավունք ունի 841 973 քաղաքացին:  Երեւանի ավագանու ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, այսինքն՝ դրան կարող են մասնակցել միայն կուսակցությունները կամ կուսակցություններից ձեւավորված դաշինքները: Երեւանում ավագանի սկսել են ընտրել 2009 թվականից: Հիշեցնենք, որ այս միջոցով է իրականացվում նաեւ Երեւանի քաղաքապետի անուղղակի ընտրությունը՝ քաղաքացիների կողմից ընտրված ավագանին արդեն իր կազմից ընտրում է քաղաքապետին: Այսպիսի կառավարման ձեւի արդեն անցել են նաեւ Հայաստանի երկու խոշոր քաղաքները՝ Գյումրին եւ Վանաձորը: Մինչ այս կարգի անցնելը՝ Երեւանի քաղաքապետին նշանակում եւ ազատում էր ՀՀ նախագահը: Հայաստանի անկախությունից հետո Երեւանն ունեցել է 11 քաղաքապետ:

Back to top button