Քաղաքական

Զարուհի Փոստանջյանը քվեարկեց

Քաղաքապետի թեկնածու, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը 4/7 ընտրական տեղամասում կատարել է իր քաղաքացիական պարտքը։ Լրագրողների հետ զրույցում Փոստանջյանն ասել է, որ քվեարկել է հանուն ազատության: Նա նշել է, որ մարտական է տրամադրված: «Այսօր ամբողջ օրը մենք վերահսկելու ենք և ընտրատեղամասերից դուրս, և ներս, անցկացնելու ենք խմբերով ակցիաներ, որպեսզի մեր քաղաքացիները կաշկանդված չլինեն: Հորդորս է քաղաքացիներին՝  բոլորը գնան ընտրատեղամաս, որևէ ճնշման չենթարկվեն, հավատան, որ իրենք նույնպես գնում են մարտի, մարտի դաշտն այս քվեախցիկներն է, որտեղ ինքը մենակ է մնում»,- ասաց քաղաքապետի թեկնածուն:

Back to top button