Հասարակություն

Երևանում ծնված հնգյակից տղան մահացել է

Մայիսի 3-ին Երևանի «Էրեբունի» ԲԿ-ում լույս աշխարհ եկած հինգ երեխաներից երրորդը՝ տղան այսօր մահացել է, հայտնել է ԱՆ մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:

Նրա խոսքով, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի նորածնային վերակենդանացման բաժանմունքում գտնվող տղայի վիճակը օրեր շարունակ մնում էր ծայրահեղ ծանր, ապրելու հույս չկար:

«Սակայն մեր մասնագետներն ամեն ինչ արել են նրա կյանքը փրկելու համար: Նրա վիճակն ամենածանրն էր, հենց սկզբից եղել է գլխավոր ռեանիմատոլոգի հսկողության ներքո, նա անընդհատ խորհրդակցում էր իր ամերիկացի գործընկերների հետ»,-ասել է Հայթայանը:

Մոր և մանկան գիտահետազոտական կենտրոնում ու «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նորածնային վերակենդանացման բաժանմունքում գտնվող աղջնակների վիճակը գնահատվում է կայուն ծանր, բայց կա դրական դինամիկա:

Back to top button