Մշակույթ

«Ոսկե ժանյակ» նորաձևության միջազգային փառատոն` Երեւանում (լուսանկարներ)

2017 թ. մայիսի 12-ին մեկնարկել եւ մինչեւ մայիսի 14-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում կազմակերպվում է Երևանյան «Ոսկե ժանյակ» նորաձևության միջազգային փառատոն (Yerevan Fashion Week “Golden Lace”): Միջոցառման գլխավոր գաղափարն է՝ ամբողջական նորաձև կերպարի ստեղծումը՝ սկսած հագուստից և դիմահարդարումից մինչև ճիշտ ընտրված ոսկերչական զարդերը: Նորաձևության հարթակին հավասար իրավունքներով ներկայացվում են ինչպես հագուստի դիզայներական հավաքածուներ, այնպես էլ տարբեր ապրանքանիշերի ոսկերչական հավաքածուներ:
Մասնակցում են Slava Zaitsev Նորաձևության տուն (ՌԴ), Hayari Couture Paris (Ֆրանսիա), Kevork Nour Shadoyan (Հայաստան), Narine Harutunyan (ՌԴ), Liana Sarkisyan (Հայաստան), Svetlana Evstigneeva (ՌԴ), Anahit Movsisyan (Հայաստան), Svetlana Hakobyan (Հայաստան) եւ Varant Lamalin (Լիբանան)։
Ցուցադրել ավելի
Back to top button