Մշակույթ
«Եվրատեսիլ-2017»-ի եզրափակիչ փուլը` այսօր


Այսօր Կիևում կկայանա «Եվրատեսիլ» 62-րդ միջազգային երգի մրցույթի եզրափակիչը փուլը։ Միջազգային ցուցահանդեսային կենտրոնի բեմ դուրս կգան 26 մասնակից երկրների ներկայացուցիչները։
Եզրափակչում ելույթ կունենան երկու կիսաեզրափակիչների 20 հաղթողները, «Մեծ հնգյակի» երկրները (Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա և Մեծ Բրիտանիա) և Ուկրաինան՝ որպես հյուրընկալող երկիր։
Հաղթողը կորոշվի հեռուստադիտողների քվեարկության արդյունքներով ու պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատականով՝ 50/50 տոկոս ձայների հարաբերակցությամբ։ Այսօր հաղթող երգի համար կքվեարկեն մրցույթի մասնակից բոլոր՝ 42 երկրները։