Արծվիկը «Եվրատեսիլ 2017»-ի եզրափակչում ելույթ կունենա 5-րդը


«Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ համերգից հետո տեղի է ունեցել վիճակահանություն, ըստ որի՝ որոշվել է եզրափակիչում մասնակիցների ելույթների հերթականությունը:
Այսպիսով, Հայաստանը ներկայացնող Արծվիկը ելույթ է ունենալու եզրափակիչ համերգի առաջին հատվածում՝ 5-րդ համարի ներքո:
Երկրորդ կիսաեզրափակիչ համերգին մասնակցում էին Սերբիայի, Ավստրիայի, Մակեդոնիայի, Մալթայի, Ռումինիայի, Նիդեռլանդների, Հունգարիայի, Դանիայի, Իռլանդիայի, Սան Մարինոյի, Խորվաթիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի, Բելառուսի, Բուլղարիայի, Լիտվայի, էստոնիայի եւ Իսրայելի ներկայացուցիչները։
Ժյուրիի եւ հանդիսատեսի քվեարակության արդյունքում՝ եզրափակիչ են անցել Բուլղարիան, Բելառուսը, Խորվաթիան, Հունգարիան, Դանիան, Իսրայելը, Ռումինիան, Նորվեգիան, Նիդեռլանդները եւ Ավստրիան:
Ի դեպ, Արծվիկը, ըստ Վի Վի բլոգս կայքի, ճանաչվել է այս Եվրատեսելի լավագույն կին կատարողը: