ՀՀԿ- ն հերքում է «Ելքի» մեղադրանքները


Երեւանի ավագանու ընտրություններում առաջադրված «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու٫ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն երեկ իր ֆեսբուքյան էջում գրառում է կատարել՝ ահազանգելով, որ հանրապետական կուսակցությունից առաջադրված քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի՝ Արարատյան զանգվածի Կուրղինյան փողոցում գտնվող նախընտրական շտաբում 20 հազարանոց դրամներ են բաժանում և քվեարկած քվեաթերթիկներ.
«Ինձ համար վստահելի քաղաքացուհին տեսել է, որ Տարոն Մարգարյանի՝ Արարատյան մասիվում, Կուրղինյան փողոցում գտնվող շտաբում 20 հազարանոց դրամներ են բաժանում և քվեարկած քվեաթերթիկներ։ Սա հաղորդում է հանցագործության մասին»٫- գրառել է Նիկոլ Փաշինյանը։
Ավելի ուշ ավագանու ընտրություններին մասնակից «Ելք» դաշինքի անդամները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ժամանել են Կուրղինյան փողոց։ Մինչեւ ուշ գիշեր Ելքի անդամները Կուրղինյան փողոցում արդեն իսկ ոստիկանության աշխատակիցների հետ միասին որոշակի գործողություններ են կատարել՝ կապարակնքել են շտաբի գրասենյակը٫ ոստիկանությունը արաձանագրություն է կազմել Նիկոլ Փաշինյանի հաղորդման հիման վրա։
Իր հերթին հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված գրառմանը։ Դրանում նշված է٫ որ «գրառումը բացարձակ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը»:
«Կոչ ենք անում զե՛րծ մնալ բացահայտ ապատեղեկատվություն տարածելու գայթակղությունից»٫ նշված է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի հայտարարությունում։