Քաղաքական

ԿԸՀ-ն մերժել է «Ելք»-ի դիմումները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է «Ելք» դաշինքի երկու դիմումները՝ Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ մասնակցության գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ընթերցեց որոշումը, որում նշվում էր, որ դիմումը փաստարկված չէր, ապացույցներ չկային:

Նա նշել է, որ ԿԸՀ որոշումը կարող է բողոքարկվել Վարչական դատարանում՝ մինչև մայիսի 13-ը ժամը 18։00։

««Ելք» դաշինքի դիմումը ՀՀԿ-ի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու պահանջի մասին հայցով Վարչական դատարան դիմելու մասին մերժել, իսկ ընտրակաշառք բաժանելու հայտարարության մասով դիմումը՝ կից փաստաթղթերով, ուղարկել է Գլխավոր դատախազություն», — ասել է Տիգրան Մուկուչյանը։
Ցուցադրել ավելի
Back to top button