Հանձնարարականներ՝ ԿԳ նախարարին


«Մեզ համար ամենակարևոր հարստությունը մարդկային կապիտալն է: Այդ կապիտալի զարգացման համար անհրաժեշտ է մասնագիտական պատշաճ պատրաստվածություն և համակողմանի զարգացում ապահովող կրթական համակարգ: Մեր երկրի կրթական համակարգը պետք է ապահովի միջազգային ասպարեզում մրցունակ մասնագետներ, որոնք կապահովեն մեր երկրի զարգացումը»,- այսօր կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նա անհրաժեշտ է համարում կառուցվածքային և բովանդակային բարեփոխումներ և հանրակրթությունում և միջին մասնագիտական կրթության համակարգում և բարձրագույն կրթության համակարգում:
Վարչապետը հնաձնարարականներ է տվել կրթության և գիտության նախարարին. «Հանձնարարեց տասնհինգօրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել քաղաքային դպրոցների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ ՝ հաշվի առնելով ուսուցիչների օպտիմալ ծանրաբեռնվածությունը և դպրոցներում ուսումնական գործընթացի կազմակերպման երկրորդ հերթի բացառումը։
Վարչապետը հանձնարարեց երկամսյա ժամկետում Ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված հաստատման ներկայացնել հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման նոր բանաձևը, որը կապահովի հանրային միջոցների թափանցիկ, արդյունավետ և արդարացի բաշխումը, մեկամսյա ժամկետում քննարկել բուհական անձեռնմխելի ֆոնդերի ձևավորման սկզբունքների և օրենսդրական նախադրյալների ստեղծման վերաբերյալ նախագիծը: