Կարկուտ է սպասվում. պատրաստ են արդյոք հակակարտային կայանները


Հանրապետոթյան երկու մարզում Արագածոտնում եւ Լոռիում հակակարկտային պաշտպանության նոր՝ հրթիռային եղանակի ներդրման պիլոտային ծրագիր կիրականացվի՝ այսօր տեղեկացրել է արտակարգ իրավիճակաների նախարարը ՝ կառավարության նիստի ժամանակ: Այսինքն՝ կիրառելով հակակարկտային պաշտպանության նոր եղանակներ՝ կնվազեցվի կարկտահարություններից առաջացած վնասները։ Ըստ հաշվարկների, միայն 2016 թվականի ընթացքում գյուղատնտեսությանը կարկուտը հասցրել է 34 մլրդ դրամի վնաս: Մինչ պիլոտային ծրագրի մեկնարկը «Ռադիոլուրը» փորձել է պարզել հանրապետությունում տեղակայված շուրջ 500 գազագեներատորային հակակարկտային կայանների աշխատանքային վիճակը, քանի որ, ըստ եղանակային կանխատեսումների, առաջիկա օրերին առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
«Ոչ մի կոպեկ չեն տվել: Միայն ոռոգման ջրի 10 հազարն են տվել: Գյուղացին ինչ կարող ա անել, ոչ մի բան: Մեղք ա գյուղացին ուղղակի շնչում է»:
Բերքաշատում 7 կարկտակայան կա, բայց արդյունքը՝ այնքան էլ ակնհայտ չէ։ Բերքաշտցիների համար փաստերն ավելի խոսուն են: Կեսօրին մեր հեռախոսակապի ընթացքում գյուղում կարկուտ էր տեղում, գյուղապետ Չվչյանն ասում է՝ լավ է կարկուտը մանր է:
«Դե հիմա ես անգամ մեր բախտը ժպտաց: Օգուտ տալիս է, եթե շուտ են կրակում»:
Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքը հաճախ է կարկուտի զոհ դառնում: Բնակիչները տարիներ առաջ փակել էին համապետական նշանակության ճանապարհը և կարկտահարությունից հասցված վնասի համար փոխհատուցում էին պահանջում: Այսօր գյուղապետ Գեւորգ Դանիելյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է՝ 800 հա տարածքում ունեն մեկ կարկտակայան: Պաշտպանվա՞ծ է արդյոք այդ դեպքում՝ հարցին հարցով է պատասխանում գյուղապետը:
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը, կանխատեսելով առաջիկա օրերի եղանակային փոփոխությունները, առաջիկա օրերին առանձնակի շրջաններում կարկուտի հավանականություն է տեսնում, որը տարվա այս ժամանակահատվածի համար նորմալ է, քանի որ մթնոլորտը գտնվում է խիստ անկայուն վիճակում:
«Առաջիկա 5 օրերին հանրապետության տարածքը գտնվելու է ցիկլոյաին դաշտի ազդեցության գոտում, բացառությամբ մայիսի 13-ի»:
Պատրա՞ստ են արդյոք հանարպետությունում տեղակայված 500 գազագեներատորային հակակարկտային կայանները պաշտպանել գյուղացու բերքն ու ցանքատարածքները: «Ռադիոլուրին» ԱԻՆ հիդրոմթնոլորտային երեւույթների ակտիվ ներգործության կենտրոնի պետ Սուրեն Հովսեփյանը վստահեցնում է՝ կայանները պատրաստ են:
Եվ վերջում՝ կառավարության այսօրվա նիստի ժամանակ ներկայացված փորձնական հակակարկտային պաշտպանության նոր՝ հրթիռային եղանակի ներդրման պիլոտային ծրագրի արդյունավետության մասին վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ այն չափազանց կարևոր և ազդեցիկ նշանակություն կարող է ունենալ գյուղատնտեսության զարգացման համար»: