Հասարակություն

Կառավարությունը 4,138.5 հազար դրամ կհատկացնի զինծառայող Ռոլանդ Սահակյանի բուժումը ՌԴ-ում կազմակերպելու նպատակով


Կառավարությունն իր պահուստային ֆոնդից 4,138.5 հազար դրամ կհատկացնի զինծառայող Ռոլանդ Սահակյանի բուժումը ՌԴ-ում կազմակերպելու նպատակով: Ռոլանդ Սահակյանը ծանր վիրավորվել էր 2016թ ապրիլի 3-ին՝ Թալիշում: Հիշեցնենք՝ Ռոլանդը ընդամենը երեք ամսվա ծառայող էր, երբ վիրավորվեց՝ դիրքեր բարձրանալու ճանապարհին: Նա պատմել էր, որ մեքենան վարել է ինքը, հակառակորդի արկակոծության ժամանակ էլ շարունակել է վարել, սակայն տեսնելով, որ ռմբակոծությունը չի դադարում, նույնիսկ ընդհակառակը, ավելի է ուժեղանում, փորձել է մեքենայից դուրս գալ, սակայն, ինչպես ինքն է պատմում, «չհասցրեցի դուրս գալ, սնարյադով խփեցին»:
Ծանր վիրավոր Ռոլանդին տեղափոխել են Ստեփանակերտ, իսկ հետո՝ Երևան: ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալում զինծառայողը 6 վիրահատության է ենթարկվել՝ թոքերի, լեղապարկի, լյարդի: Վերջին վիրահատության ժամանակ Ռոլանդի ողնաշարից բեկոր են հեռացրել: Եվ ահա, այժմ Ռոլանդ Սահակյանը բուժումը կշարունակի Ռուսաստանի Դաշնությունում:

 

Ցուցադրել ավելի
Back to top button