Հասարակություն
Երևանի ավագանու ընտրությունների վերջնական ընտրացուցակները հրապարակվել են


ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում հրապարակվել են Երեւան քաղաքի ավագանու ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներնըստ ընտրական տեղամասերի՝ ներբեռնելու հնարավորությամբ:
Ցուցակները հրապարակվել է ՀՀ ընտրական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:
Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ ԵԼՔ դաշինք, «Երկիր ծիրանի» կուսակցություն, Հայաստանի հանրապետական կուսակցություն: «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հրաժարվել էին ընտրություններին մասնակցությունից: