Միջազգային

ԵԽ հաստատել է վիզայի ռեժիմի չեղարկումն Ուկրաինայի քաղաքացիների համար

Եվրոպայի խորհուրդը Ուկրաինայի քաղաքացիների համար վիզան ազատականացնելու որոշում է կայացրել: Այս մասին Facebook-ում հաղորդել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

«Հենց նոր Եվրամիության նախարարների խորհուրդը մեզ՝ Ուկրաինայի քաղաքացիներիս համար,  վիզայի ռեժիմի ազատականացման որոշում կայացրեց: Մայիսի 17-ին Ստրասբուրգում Եվրախորհրդարանի շենքում, ինչպես պայմանավորվել ենք եվրոպացի մեր ընկերների հետ, կկայանա համապատասխան օրենսդիր ակտի ստորագրումը»,-ասել է Պորոշենկոն:

Որոշումն ուժի մեջ կմտնի հրապարակումից հետո 21-րդ օրը:

Նախնական տեղեկատվության համաձայն՝ ստորագրումը կարող է տեղի ունենալ մայիսի 17-ին, հրապարակումը՝ մայիսի 22-ին, առանց վիզայի ուղևորությունների սկիզբը՝ հունիսի 11-ին:

Back to top button