Հասարակություն

Ծառեր են ցրտահարվել


Արագածոտնի մարզի Արտենի ավանում  վերջին տարիներին ավելացել են ծիրանի այգիները:  Հացահատիկի մշակության տակ դրված վարելահողերում հիմա նկատելի են նորատուկ այգիներ, այսինքն գյուղում  աստիաճանաբար վերականգնվում  է պտղաբուծությունը: Բարձրադիր գոտիներում գտնվող այգիներում բերքը համեմատաբար առատ է, քան Արթին լեռան ստորոտում գտնվող այգիներինը: Այդ հատվածում ծառերի մի մասը ցրտահարվել է:

Արագածոտնի մարզի Արտենի ավանում պտղաբուծությունը նորից վերականգնվում է: Տարիներ առաջ ծառահատված այգիները, որոնք վերածվել էին վարելահողերի ու դարձել հացահատիկի մշակության տարածքներ, հիմա փոխում են մշակության կուլտուրան:  Դաշտերով անցնելիս նկատելի են  պտղի նորատունկ  շատ այգիներ:  Արտենիում խորհրդային տարիներին գործել է գինու գործարան, ինչը ենթադրում է, որ այստեղ և հարակից գյուղերում զարգացած է եղել խաղողագործությունը: Հիմա խաղողի այգիներ չկան, դրանք գրեթե փոխարինվել են ծիրանի այգիներով:  Լավ  բերք ստանալու համար ծառերը խնամք են պահանջում:

Արսեն Հովհաննիսյանը  ձեռքի խոտհնձիչով կտրտում է ծիրանիների տակ աճած  ավելորդ կանաչը, որոնք ազդելու են  բերքատվության վրա: Տարածքում տարիներ առաջ դրվել էին տարբեր պտղատու ծառեր, որոնք բերք չտվեցին: Հիմա հատված տեղերից ծլարձակվում են  տարբեր ճյուղեր: Այգետերն ասաց, որ տեղանքը պետք է վարել, որպեսզի հողը մաքրվի  և նպատսավոր լինի ծիրանի բերքի համար:  Ծիրանենիների տակ մկների բներ նկատեցի՝ հետաքրքվելով տարածված են կրծողները: Արսեն Հովհաննիսյանն ասաց, որ հիմա այդքան մկներ չկան, բայց ձմռանը որոշակի վնաս հասցրել են կրծելով ծառերի ճյուղերը:

Ծառերի վրա արդեն նշմարելի են ծիրանի պտուղները: Այգետերն ուշադիր հետևում էր ծաղկաթափմանը, համոզվելու համար ցրտահարված է ծառը՝ երբեմն-երբեմն թափահարում էր  ճյուղերը:  Հետո քաղում  ծաղկաբույլը, ձեռքի ամփի մեջ տրորում և ցույց տալիս, որ մի մասը ցրտահարված  է և բերք չունի: Նայելով ճյուղերին հիմա էլ չի դժգոհում, գյուղի ավելի ցածրադիր գոտիների այգիները մեծամասամբ ցրտահարված են:

15 տարվա այգին արդեն երկու տարի է լավ բերք տալիս:

Հարևան այգետերերը ծեռերն էին ջրում, տարածքը ամբողջությամբ ողողված էր ջրով:

Ասում է ծառերը շատ խնամք են պահանջում, բուժում, որպեսզի  առողջ բերք ունենան: Թենգիզ Բադոյանը դժգոհեց, որ հարևան Արգինա գյուղում տեղադրված հակակարկտային կայանքների կրակոցի պատճառով իրենց մոտ անձրևներ քիչ են տեղում:

Արգինայի հակակարկտային կայանքների գործարկմամբ պայմանավորված, որի հետևանքով ամպերը ցվրվում են և անձրև չի տեղում,  արտենցիներն անցած տարի էլ էին դժգոհում: Նրանք ենթադրում են, որ կայանքները կգործարկվեն միայն կարկտաբեր ամպերի դեպքում, թե չէ՝ ամեն սև ամպ կարկուտ չի բերում:

Ցուցադրել ավելի
Back to top button