Քաղաքական

Ինչու ՌԴ-նն ու ԱՄՆ չխոչընչոտեցին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փակմանը


Ինչու փակվեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակը,  սա հաճախ տրվող և առաջին հայացքից շատ պարզ պատասխան ունեցող հարց է, «Բաքուն օգտվեց վետոյի իր իրավունքից»: Իսկ ինչու չխանգարեցին գրասենյակի փակմանը ՄԽ-ի անդամ երկրներն ու մասնավորապես Ռուսաստանը: Այս ու նաև Բաքվի իրական նպատակների մասին այսօր խոսել են ինչպես հ/կ ներկայացուցիչը, այնպես էլ նախկին ու ներկա պատգամավորներ:

 

Բաքուն միշտ էլ դժգոհություններ է ունեցել ԵԱՀԿ-ից և երևանյան գրասենյակի փակման պատճառների թվում ներկայացվում էր, թե իբր ականազերծման մարդասիրական ծրագիրը խանգարում է խնդրի կարգավորմանը։  Ի դեպ՝ 25 հազար եվրո արժողությամբ այդ ծրագիրն իր բնույթով կրթական էր։ Նպատակն էր՝ բարձրացնել ականազերծման շուրջ իրազեկվածությունը։ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանի կարծիքով` ԵԱՀԿ ներկայությունը տարածաշրջանում վախեցնում էր Բաքվին:

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքով՝ ԵԱՀԿ- ն այլ խողովակների միջոցով կփորձի իրականացնել  իր աշխատանքները  Հայաստանում։ Նա ուշագրավ է համարում այն փաստը, որ ԵԱՀԿ գրասենյակի փակմանը չեն խոչընչոտել ոչ ՌԴ-ն, ոչ ԱՄՆ, որոնք կարող էին ազդել Բաքվի որոշման վրա. « Եթե ուզեին ՌԴ, ԱՄՆ կարող էին թույլ չտալ փակում»:

«Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի գլխավոր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանն էլ, շարունակելով այս միտքը, ավելացրեց, որ Պուտինի ուզածը հենց այն է, որ միջազգային ցանցերից հեռու պահի ՀՀ-ը: Նա հիշեցրեց, որ այս ընթացքում ՄԽ-ի մյուս երկրներից  Ֆրանսիան զբաղված էր նախագահական ընտրություններով  ու թերևս  դա էր պատճառը, որ չի խանգարել Բաքվի նախաձեռնությանը, իսկ ԱՄՆ- ն էլ նախագահական ընտրություններից հետո դեռ չի հստակեցրել իր դիրքոշորումն ղարաբաղյան հարցում. «իզոլացնել ՀՀ և ջլատել օրական մեկ-երկու զինվոր սպանելով»:

Նրա կարծիքով՝ ավստիական նախագահությունը ոչինչ չի կարողացել անել, ինչը վատ կարծիք է ձևավորում այդ երկրի մասին։ Այստեղ մեղավոր է նաեւ հայկական կողմը,  որը չի կարողացել ժամանակին կանխել նախաձեռնության իրագործումը՝ պնդում էր Գևորգ Տեր-Գաբրիելյանը:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նման մեղադրանքնեն անտեղյակության հետևանք որակեց:

Հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ հարցին անդրադառնալով Տիգարն Բալայանը հստակեցրել էր, որ իր խիստ ապակառուցողական մոտեցումներով Ադրբեջանը ԵԱՀԿ-ում հայտնվել է բացարձակ մեկուսացման մեջ և որ  «ԵԱՀԿ նախագահությունը, մասնակից երկրները, քարտուղարությունը` բոլորը սատարում են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button