Շիրակի մարզում մեկնարկել են մայիսյան եռատոնին նվիրված տոնակատարությունները: Մայիսի 8 ին վաղ առավոտյան ՙՇիրակ՚ պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին ու խնկարկեցին Արցախյան հերոսամարտում ընկած եղբայրների գերեզմանին: Մայիսի 9-ին արդեն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 72 և Շուշիի ազատագրման 25 ամյակը նշվեց Հայրենական մեծ պատերազմին նվիրված ՛՛Մայր Հայաստան՛՛ հուշահամալիրում պատերազմի վետերանների, տեղական եւ մարզային իշխանությունների, մի շարք հաստատությունների ու կազմակերպությունների, ռուսական եւ հայկական զինվորական ստորաբաժանումների մասնակցությամբ: