ԿարևորՀասարակություն

Հայաստանում այսօր նշում են Հաղթանակի եւ խաղաղության տոնը (լրացված)

Հայաստանում այսօր՝ մայիսի 9-ին նշում են Հաղթանակի եւ խաղաղության տոնը։ Վաղ առավոտից Երեւանի Հաղթանակի զբոսայգում Անհայտ զինվորի գերեզմանի Անմար կրակին իրենց հարգանքի տուրքը մատուցելու են գալիս ուսանողներ, դպրոցականներ, երեխաներ ու ծնողներ, վետերաններ, մայրաքաղաքի հյուրեր, տարբեր պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Անմար կրակի առջեւ ծաղկեպսակներ են դրել վարչապետը, կաթողիկոսը, կան ծաղկեպսակներ նաեւ Ազգային ժողովից, Պաշտպանության նախարարությունից եւ այլ գերատեսչություններից։ Պատվիրակությունը գլխավորել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նախատեսվում է հանդիսավոր հանրահավաք եւ ոչ մեծ երթ՝ հայկական ու ռուսական ռազմական ստորաբաժանումների մասնակցությամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button