Սպորտ
Արթուր Ալեքսանյանը՝ ըմբշամարտի ԵԱ բրոնզե մեդալակիր


Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանն Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը բրոնզե մեդալ է նվաճել 98 կգ քաշային կարգում։
Երրորդ տեղի համար պայքարում Ալեքսանյանը հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Դմիտրի Տիմչենկոյին, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն։
Եվրոպայի առաջնությունից առաջ Ալեքսանյանը մարզումների ընթացքում վնասել էր ծունկը, այդ պատճառով նրա մասնակցությունը նույնիսկ հարցականի տակ էր։ Մայիսի 6-ին նաքառորդ եզրափակչում զիջեց Նորվեգիայի ներկայացուցիչ Ֆելիքս Բալդաուֆին։