Մշակույթ

Մայիսի 9-ին և 28-ին թանգարանները բաց կլինեն ժամը 10-ից 18-ը, իսկ մայիսի 20-ին՝ ժամը 18-ից 24-ը

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր հրաման է ստորագրել, որով
2017թ. մայիսի 9-ին և մայիսի 28-ին նախարարության ենթակայության
թանգարանները կաշխատեն ժամը 10։00-ից մինչև 18։00-ն, իսկ Թանգարանների
գիշեր միջոցառմանը՝ մայիսի 20-ին, կաշխատեն ժամը 18։00-ից մինչև 24։00-ն։

Նույն հրամանով նախարարը թանգարանների տնօրեններին հանձնարարել է նշված
ժամանակում ապահովել այցելուների սպասարկման համար անհրաժեշտ անձնակազմ և
թանգարանի ցուցանմուշների անվտանգությունը, իսկ անձնակազմի համար՝
աշխատանքային ներգրավվածություն օրենքով սահմանված կարգով։

Back to top button