

6- րդ գումարման Ազգային ժողովը ձեւավորված է։ Լարային քառյակի հնչյունների ներքո Կենտրոնական ընտրական հանձնաժողով հանդիսավորությամբ մանդատները հանձնել է նորընտիր պատգամավորներին։ Արարողությանը չեն մասնակցել միայն «Ելք» դաշինքի պատգամավորները։ Նրանց մանդատները վերցրել է դաշինքի ներկայացուցիչը։ «Ելքում» արարողությունը որակել են ձևական: Նորընտիր ԱԺ-ն կունենա 105 պատգամավոր՝ 58-ը ՀՀԿ-ից, 31-ը՝ «Ծառուկյան» դաշինքից, 9-ը՝ «Ելք» դաշինքից, 7-ը՝ ՀՅԴ կուսակցությունից:





















