ԿարևորՔաղաքական

Ինչու է փակվում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը


Այն , ինչից ամիսներ շարունակ փորձում էր խուսափել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը, կանխել հնարավոր չեղավ. ԵԱՀԿ երևանյան գրասենյակն առաջիկա ամիսներին կփակվի: Որոշումը վերջանական է,   պաշտոնական հայտարարությունը երեկ ուշ երեկոյան տարածել է կառույցի  գլխավոր քարտուղարի գրասենյակը՝  իրավիճակը   փակուղային, իսկ   այն լուծելուն ուղղված  ջանքերն  ապարդյուն  որակելով: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահը, Հարավային Կովկասում ԵԱՀԿ  հատուկ ներկայացուցիչը  նույնպես հայտարարություններ են տարածել ու ափսոսանք հայտնել, որ չնայած գործադրված ջանքերին  հնարավոր չեղավ   երկարաձգել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատը: Ինչու կայացվեց այս  որոշումը, ինչու էր դրանում խիստ շահագրգռված Ադրբեջանը  և  վերջապես ինչ ազդեցություն կունենա   Հարավային Կովկասում ԵԱՀԿ վերջին գրասենյակի փակումը:

 

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը դեռևս հունվարից փորձում է լուծում գտնել կառույցի երևանյան գրասենյակի գործունեությունը շարունակելու հարցում: Ըստ ԵԱՀԿ կանոկարագի՝ գրասենյակի գործունեության ժամկետը   12 ամիսը մեկ երակարաձգվում է:  1999-ից Երևանում գործող  գրասենյակի մանդատը   երկարաձգելու հարցում  այս անգամ վերապահումներ ուներ  Ադրբեջանը:  Իսկ  քանի որ ԵԱՀԿ-ն կոնսեսուսի վրա հիմնված կազմակերպություն է, դրանց հետ հաշվի չնստել չի կարող: 4 ամիս շարունակ կառույցի ղեկավարությունը փորձում էր հարթել իրավիճակը:

ԵԱՀԿ Երևանի գրասենյակը  կարևոր առաքելություն ունի , և  այն փակելու ծրագրեր կամ մտադրություն չունենք ՝ դեռևս հունվարին հայտարարում էր ԵԱՀԿ գործող նախագահը: Երեկ տարածած հայտարարությամբ արդեն  կառույցի ղեկավարությունը արձանագրում է, որ կոնսենսուսի հասնել  այդպես էլ չհաջողվեց և գրասենյակն առաջիկա ամիսներին կփակվի:

«Հայաստանի և Ադրբեջանի   արտգործնախարարների հետ հանդիպումները, պաշտոնական և  ոչ պաշտոնական խորհրդակցությունները հաշտեցման չբերեցին» , ասվում է կառույցի տարարած հայտարարության մեջ :

Օգտվելով կոնսենսոսւի ընթացակարգից ՝ Ադրբեջանը, փաստորեն,  խոչընդետեց այդ կառույցի ծրագրերի իրականացմանը Հայաստանում՝  ասում  է 5-րդ գումարման ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Նրա կարծիքով՝ իրավիճակը ցուց է տալիս, որ  խնդիր կա ԵԱՀԿ ընթացակարգերում:

« Մենք իհարկե այդ ծրագրերի ՝ այլ կերպ իրականացման հնարավորություններ կգտնենք: Այնպես չէ, որ Ադրբեջանը մեզ սրանով մեծ հարված հասցրեց: Իր այս քայլով Ադրբեջանը հարված հասցրեց  առաջին հերթին ԵԱՀԿ-ին: Կոնսենսուսը որպես մեխանիզմ կարևոր է, բայց  երբ օգտագործվում է կամայականորեն,  ոչ  կենսական խնդիրները շահարկելու համար, սա արդեն կազմակերպության խնդիրն է և ստիպում է հետևություններ անել ապագայի համար»:

Գրասենյակի մոտալուտ փակման   առիթով այսօր տարբեր հայտարարություններ են արվել:   Կազմակերպությունում ԱՄՆ առաքելությունը ափսոսանք է հայտնել , որ ԵԱՀԿ-ն կորցնում է գործունեության վերջին հարթակը Հրավայաին Կովկասում:  Հայաստանը, հիշեցնեմ,  միակ երկիրն էր տարածաշրջանում , որտեղ ԵԱՀԿ-ն դեռևս գրասենյակ ուներ: Բաքվում 2000 թ.  ամռանը բացված ԵԱՀԿ գրասենյակն իր գործունեությունն ավարտեց 2014-ին,  Թբիլիսիում 1992 թվականին բացվածը ՝ 2008 -ին:

Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակումից հետո, փաստացի արգելափակելով նաև երևանյան գրասենյակի գործունեությունը՝  Ադրբեջանը զրկում է ԵԱՀԿ-ին Հարավային Կովկասում լիարժեք առաքելության ներկայությունից՝ սա արդեն Հայասատնի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակի գնահատականն  է : Տիգրան Բալայանը Բաքվի խոչընդոտումը  գնահատում է միջազգային հանրությանը նետված  հերթական  մարտահրավեր  :

Ինչու է երևանյան գրասենյակի հարցն այդքան սկզբունքային Բաքվի համար:  Նախորդ գումարման խորհրդարաններից մեկի, բայց  Արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանի կարծիքով՝ Բաքվի հրապարակայնորեն ներկայացվող  և իրական շարժառիթները տարբեր են:

«Հրապարակայնորեն  անհեթեթ հիմնավորումներ են ներկայացնում: Ասում են, թե ԵԱՀԿ-ն ընդլայնել է իր մանդատը և այն տարածում է արդեն կոնֆլիկտի վրա: Այս կազմակերպության անվանումը միայն ցուցյց է տալիս, որ ԵԱՀԿ-ն մի երկրում գործունեությամբ չի կարող սահմանափակվել»:

Ինչ վերաբերում է իրական շարժառիթներին, ապա Իգիթյանի կարծիքով, դրանք բոլորովին այլ դաշտում են:

« Եթե   Բաքուն մտադիր է շարունկել իր ագրեսիվ նկրտումները և ռազմական ձևով կոնֆլիկտի  լուծման փորձերը, ապա ցանկացած միջազգային կառույց առավել ևս ԵԱՀԿ-ն Բաքվին կխանգարի»:

Արդյոք երևանյան գրասենյակի փակումը կարող է որևէ կերպ ազդել հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Մեր այս հարցին ի պատասխան՝ Հովհաննես Իգիթյանը պարզապես հիշեցնում է՝ ՄԽ-ն շարունակում է գործել ԵԱՀԿ նախագահի  հատուկ ներկայացոցւչի գրասենյակը  վերջերս է ընդլայնվել, իսկ ԵԱՀԿ մոնիտորնգի մանդատը ուժի մեջ է: Արտակ Զաքարյանը հորդորում է երկու ուղղությունները տարանջատել:

Զրուցակիցներս  լավատեսորեն  կարծում են, որ իր իսկ քայլի  հետևանքներից «կօգտվի» նաև Ադրբերջանը:  Ըստ նրանց՝  քայլը , երբ երկիրը վետո է դնում խաղաղարար որևէ առաքելության վրա, չի կարող ողջունվել:

Back to top button