Վերլուծական

Թուրք-ադրբեջանական զորավարժությունները, թե՞ ռուս-թուրքական դաշինքը. ինչն է ավելի վտանգավոր

Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը լուրջ վտանգ է պարունակում. Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանն այսօր մտահոգություն հայտնեց, որ այս զորավարժությունները դիվերսանտներ պատրաստելու նպատակով ունեն, և հայկական կողմը պետք է միջոցներ ձեռնարկի. «Ադրբեջանը նախիջևանյան ուղղությամբ, կամավորների սկզբունքներ են կիրառում: Վարձկաններ կամ կամավորներ է օգտագործում իսլամիստական խմբավորումների մաս հանդիսացող»:

Իսկ ահա Գլոբալիզացիայի ու տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը համոզված է, որ հայերի համար ոչ թե թուրք-ադրբեջանական զորավարժություններն են վտանգավոր, այլ՝ ռուս-թուրքական դաշինքը։ Նրա խոսքով՝ այդ մերձեցումը երկարաժամկետ չէ, սակայն անգամ կարճաժամկետ շատ վտանգավոր է ՀՀ համար: Այսօրվա գործընթացները նրա համար հասկանալի են։ Ռուսական քաղաքականությունը հիմնված է տակտիկական, այլ ոչ թե ռազմավարական շահերի վրա։ Այդպես եղել է բոլոր ժամանակներում՝ ասում է՝ հիշեցնելով 1920- ական թվականները.

« Հանձնեցին Կարսը, Նախիջևանը տվեցին Թուրքերին, նույնը հիմա է: 1920-թվականներին դաշինքը երեք տարվա շատ ծանր արժեցավ ՀՀ- համար: Ուրիշ  վտանգ  չունի ՀՀ: Բաքուն հասկանալի թշնամի է այլանսը:  Ինչ է նշանակում C-400 մատակարարումը Մոսկվայի կողմից Անկարային»:

Իրավիճակի թեժացման վտանգ կա այսօր, սակայն ոչ լայնածավալ ռազմական գործողությունների՝ կարծում  է Հայկ Խանումյանը:

«Մեծածավալի վտանգ չկա, բայց  կա ապրիլյանի նման լարվածություն»:

Քանի որ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ հայկական ուժերը մարտունակ են եւ հակահարվածի պատրաստ, ապա այսօր արդեն դիմում են ներուժի մաշեցման քաղաքականությանը։ Դրա ապացույցն է եւ Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման օրը շփման գծում հայ զինվորի սպանությունը, եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փակումը, եւ Լապշինի գործը, երբ լրագրողների մուտքը Արցախ փորձում են խոչընդոտել։

Ցուցադրել ավելի
Back to top button