Գծատերեր չպետք է ունենանք. Տրանսպորտի նախարար


Այսօր աշխատանքային գործունեության վեց ամիսն է ամփոփել տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը: Նախարարը ներկայացրել է արված ծրագրերն ու խոսել նաև դեռ կյանքի չկոչված ծրագրերի մասին:
«Մի քանի ամսվա ընթացքում հանրապետությունում կունենանք նոր տրանսպորտային համակարգ»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով, նախ պետք է այնպիսի համակարգ լինի, որը կսպասարկի բոլոր համյանքներին: Նախագիծը դեռ քննարկման փուլում է, սակայն, նախարարը տեսլականը ներկայացրել է.
«Լինելու է մեկ միասնական էլեկտրոնային տոմս։ Մինչև հունիսի կեսերը կունենանք նոր տրանսպորտային համակարգի տեխնիկական առաջադրանքը»:
«Պետք է լինի մեկ օպերատոր կամ մի քանիսը՝ բաժանելով հանրապետությունը շրջանների, որպեսզի օպերատորը պատասխան տա», — «Գծատերեր չենք ունենա, կունենանք օպերատոր, կարող է լինել մեկը կամ հինգը»։