Տնտեսական

Վարչապետը հանձնարարեց մինչեւ տարեվերջ իդեալականացնել ոռոգման համակարգը


ՀՀ  վարչապետ Կարեն Կարապետյանը ջրային տնտեսության պատասխանատուների առջև դրեց ոռոգման համակարգը մինչ տարեվերջ բերել իդելական մակարդակի: Կառավարության նիստում անդրադառնալով այս ոլորտին՝ վարչապետն ասաց, որ ջրամատակարար ընկերու­թյան սպասարկման տարածքից դուրս մնացած ՀՀ 560 բնակավայրեր ընդգրկված չեն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի վարձակալության պայմանագրի սպասարկման տարածքում և չունեն ջրամատակա­րար­ման ու ջրահեռացման որակյալ համակարգեր և համարվում են բարձր ռիսկային: Ըստ գործադիրի ղեկավարի, նշված 560 բնակավայրերի ջրամատակա­րար­ման ու ջրահեռացման ծառայությունների նպատակով պետության քաղաքականությունը պետք է ուղղված լինի պետություն-մասնավոր տնտեսվարող փոխշահավետ համագործակցությանը։

Վարչապետ Կարեն Կարապետյան. « 560 բնակավայր ջրամատակարարման խնդիրները կարգավորում է յուրաքանչյուրն իր պատկերացրած ձևով՝ որակ, ժամկետ, սպասարկում և այլն: Ամբողջը պետք է վերլուծենք և հստակ յուրաքանչյուրի վերաբերյալ ունենանք ծրագիր: Եթե նույնիսկ հետագայում համայնքն է կառավարելու, հստակ պետք է ձևակերպենք, թե համայնքն ինչ չափորոշիչներով և ինչպես պետք է այդ գործընթացը կազմակերպի: Իսկ ոռոգման համակարգն այս տարվա վերջին պետք է ուղղակի իդելական լինի, ստորակետից հետո երրորդ թիվ բաց թողնել պետք է չլինի, որովհետև այն ծախսը, որն անելու ենք հաշվառման համար, բերելու է տնտեսական էֆեկտի:  Ջրային տնտեսության պետական կոմիտեի ակնկալում է նաև շուկայի կտրուկ մեծացում, կոշտ կերպով ստվերի վերացում»:

Ցուցադրել ավելի
Back to top button