Հասարակություն

Պայթյուն Գյումրիում

Մայիսի 4-ին, ժամը 02:31-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասում տեղի է ունեցել գազի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ:

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ ժամը 02:33-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բնակարաններից մեկում (վարձակալ՝ 1980 թ. ծնված  Ա. Հ.) տեղի է ունեցել գազի կաթսայի պայթյուն՝ հրդեհի բռնմամբ, ինչի հետևանքով վարձակալներ Ա. Հ.-ը և 1984 թ. ծնված Ա. Գ.-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, վերջիններս հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է հյուրասենյակի բազկաթոռը և բազմոցը՝ մասամբ:

Պայթյունից ամբողջությամբ վնասվել են բնակարանի մուտքի և պատշգամբի դռները, ննջասենյակի պատուհանը, իսկ խոհանոցի պատուհանի ապակիները կոտրվել են:

Ցուցադրել ավելի
Back to top button