Հանդիպում՝ նախագահի ամենամյա կրթական պարգևի հավակնորդների հետ


Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում այսօր տեղի ունեցավ ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևի մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամների հանդիպումը 2017թ. մրցանակների հավակնորդների հետ:
ՀՀ Նախագահի կարգադրությամբ հաստատված՝ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի նախագահ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանն նշել է, որ այս մրցանակաբաշխությունը դարձել է երկրի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կարևորագույն միջոցառումներից մեկը, որի նպատակն է խրախուսել շնորհաշատ պատանիներին:
Պարգևները շնորհվում են այն ուսանողներին և աշակերտներին, ովքեր ունեն բարձր առաջադիմություն, ակտիվորեն մասնակցում են ՏՏ ոլորտի և բնական գիտություններից տարբեր օլիմպիադաների և մրցույթների, գիտական հոդվածների հեղինակներ են, ունեն բազմակողմանի գիտելիքներ և այլ տաղանդներ, ինչպես նաև ակտիվ են հասարակական կյանքում և ներգրավված են համայնքային կամավորական ծրագրերում: