Միջազգային
Իրանում հանքի պայթյունի զոհերի թիվը հասել է 35-ի


Իրանի Գոլեստան նահանգի քարածխի հանքում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 35-ի։ Այս մասին հայտնում է France Presse գորրծակալությունը։
Պայթյունը տեղի է ունեցել Ազադշահր քաղաքից ոչ հեռու: Երկրի շտապօգնության ծառայության ղեկավար Փիր Հոսեյն Քուլիվանդը հայտարարել է, որ փլատակների տակ առնվազն 90 մարդ է մնացել, 28 տուժածները հիվանդանոց են տեղափոխել: