ԿարևորՔաղաքական

Ինքնաբացարկի դիմումը հետ պահանջած 12 պատգամավորներից 8-ը ստացան պատգամավորի մանդատ


Կենտրանական ընտրական հանձնաժողովն այսօր նիստ է հրավիրել ու տվել ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների վերջին ակորդը: Հայտարարվել է, որ 6-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի առաջին նիստը կհրավիրվի  մայիսի 18-ին, ժամը 10. 00-ին, 105 պատգամավորով:  ԿԸՀ-ն  հրապարակել է 6-րդ գումարման խորհրդարանի կազմը, բայց մինչ այդ անդրադարձել է ներկայացված ինքնաբացարկի դիմումներին ու իրադարձություններն անսպասելի ընթացք են գրանցել նիստի հենց այդ հատվածում:

Տեղեկացնենք, որ ստացվել է  մանդատից հրաժարվելու 35 դիմում.  9-ը ՀՀԿ-ից, 3-ը ՀՅԴ-ից, ամենաշատը՝ 23,  «Ծառուկյան» դաշինքից: Հակասական ընթացքն արձանագրվել է հենց Ծառուկյան դաշինքի թեկնածուների շարքերում: Նրանցից 12-ը դիմում է ներկայացրելԿԸՀ ՝ պահանջելով չեղյալ համարել ինքնաբացարկի դիմումնեը, դրանց ընթացք չտալ և հիմք ընդունել նոր դիմումը, որոնցով պահանջում են իրենց գրանցել որպես պատգամավոր:

Նիստին մասնակցել են 13 դիմումատուներից 11-ը,  2-ը լիազորագրերով ԿԸՀ են գործուղել իրենց ներկայացուցիչներին: Հանաձնաժողովը լսել է բոլորին, հետո ընդմիջում հայտարարել և նրանցից 8-ին այսպես ասենք վերադարձրել մանդատները:

Հատված «Ռադիոլուրի» հիմնական թողարկումից

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button