Տնտեսական

Թուրքական ավիաընկերության Հայաստան մուտքը հետաձգվում է

Թուրքական «Պեգասուսը» Հայաստան դեռ  չի գա՝ այսօր «Ռադիոլուրի» հարցին ի  պատասխան ասել է կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:  Օրերս նա հայտարարել էր, որ  հունիսի 1-ից շաբաթը 3 անգամ Ստամբուլից «Զվարթնոց» միջազգային օդանավակայան թռիչքներ կիրականացնի թուրքական «Պեգասուսը»։

«Երեկ ավիաընկերությունից նամակ ստացանք, որ առաջացել են որոշ տեխնիկական խնդիրներ և ավիաընկերության մոտքը մեր շուկա  այս պահին որոշ ժամանակով հետաձգվում է: Կարծում եմ գաղտնիք չի, որ ՀՀ քաղաքացիները ուղևորվում են դեպի Ստամբուլ: Երևի թե ուսումնասիրելով շուկան, ավիաընկերությունը ցանկություն էր հայտնել մուտք գործել հայկական շուկա»,- ասել է Սերգեյ Ավետիսյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button