Հասարակություն

Ադրբեջանական ապրանքաշրջանառությունը Հայաստանում


Ադրբեջանական «DAD»  ընկերությունը, որը զբաղվում է մրգի մեծածախ մատակարարմամբ հիմնականում հայտնի է իր խնձորներով: Այդ ընկերության այգիները գտնվում են Ադրբեջանի Գուբա քաղաքում եւ Դելեքլի գյուղում: Ինչպես են այդ խնձորները հասել հայկական շուկա եւ որ ամենակարեւորն է՝ ում միջոցով: Ազգային անվտանգության պատասխանատուները առ այսօր չեն բացահայտել եւ չեն հրապարակում այս աղմկահարույց գործում խառնված անձանց: Սա այն դեպքում, երբ ադրբեջանական խնձորի «բոթը» ցնցեց սպառողներին դեռ ապրիլի 20-ից: Թեեւ լուրը ցնցել էր հայաստանցիներին, բայց իրականությունը փաստում է, որ սա առաջին դեպքը չէ, որ հայկական շուկաներում վաճառվում է ադրբեջանական կամ թուրքական ապրանք:

Կարդացեք նաև
Close
Back to top button