Վերլուծական

Նախիջևանում թուրքական ռազմաբազա տեղակայելու լուրերի տողատակերը

Թուրք-ադրբեջանական հարաբերություններն առավել ջերմանալու միտումներ են դրսևորում: Մայիսի 3-ին Էրդողանի Մոսկվա այցից առաջ թուրք-ադրբեջանական զորավարժություններ են անցկավցում, դրան զուգահեռ լայնորեն տարածվում է Նախիջևանում թուրքական ռազմաբազա տեղակայելու մասին տեղեկությունը:

1921 թ. Կարսի պայմանագրի 5-րդ կետը, ըստ Արտակարգ ու լիազոր դեսպան Արման Նավասարդյանի, բացառում է թուրք-ադրբեջանական միացյալ ուժերով ռազմական միավորում ստեղծել Նախիջևանում:

Բացի դա՝ «Ըստ 4-րդ հոդվածի էլ վերանայվում են այն սահմանները, որ եղել են 1921 թվականին, այսինքն վերանայվում են սահմանները, որ ունեցել է Թուրքիան 20 ական թվականներին, կարող են հյուսիսային մասերը վերանայվեն, այսինքն կկորցնեն տարածքային ամբողջականությունը»:

«Երբ դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունն է զբաղվում քեզանով»,- Նախիջևանում ռազմաբազա կառուցելու թուրքերի մտադրությանն անդրադառնալով՝  քաղաքագետ Լևոն Շիրինյանը հիշում է հայտնի խոսքն ու նկատում՝ միջազգային իրավունքի տեսանկյունից Թուրքիան նման իրավունք չունի.

«Նախիջևանի խնամակալություն Թուրքիան իրավունք չունի ռազմաբազա տեղակայել, եթե ունի էլ դա պիտի համաձայնեցվի ՌԴ հետ»:

Դեսպան Արման Նավասարդյանի խոսքով՝ իբրև Նախիջևանում թուրքական ռազմաբազա տեղակայելու պատճառ ներկայացվում է, որ նպատակը քրդական հարցն է։ Այսինքն՝ եթե ռազմաբազա լինի Նախիջևանում, ապա կարգելափակվեն քրդական ուժերից գործողությունները։

ՀՀ պետք է առաջ բարձրացնի հարցը, թե ինչու է Նախիջևանի խնամակալությունը հանձնել Ադրբեջանին: ՀՀ պետք է աշխատի ռուսների հետ ու խոսի շատ հստակ՝ ասում է Լևոն Շիրինյանը.

« Դուք ով եք, որ  հանդնել եք Ադրբեջանի խնամակալությանը»:

Ի վերջո՝ ամենակարևոր հարցը, ըստ քաղաքագետի. յուրաքանչյուր տարածք խնամակալության է տրամադրվում որոշակի ժամկետով, ու հարց է առաջանում՝ որքան ժամանակով է Մոսկվան Նախիջևանը հանձնել Ադրբեջանի խնամակալությանը։ Այստեղ, ըստ Շիրինյանի, կան գաղտնի արձանագրություններ: Այսօր ոչ ոք Հայաստանում թերևս չունի այս հարցի պատասխանը և քաղաքագետը կասկածում է, թե հայերին թույլ կտան մտնել ռուսական արխիվներ ու իմանալ պատասխանը:

Այդունադերձ, առավելագույն զգոնություն է պետք, հարցին իմիջիայլոց չպետք է մոտենալ:

Back to top button