Հայաստանը՝ շախմատի աշխարհի վետերանների առաջնության փոխչեմպիոն


Հունաստանում կայացած շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունում, Հայաստանի ընտրանին 15 միավոր վաստակելով փոխչեմպիոն է հռչակվել:
Հավաքականի կազմում հանդես էին գալիս հայկական շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը, կրկնակի Օլիմպիական չեմպիոն Արտաշես Մինասյանը, գրոսմայստերներ Կարեն Մովսիսյանը, Սերգեյ Գալդունցը և միջազգային վարպետ Նորայր Քալանթարյանը:
Առաջնության չեմպիոնի կոչումը նվաճել է 18 միավոր վաստակած Ռուսաստանի հավաքականը: Անգլիայի առաջին հավաքականը 14 միավորով եզրափակել է լավագույն եռյակը:
Առաջնության վերջին տուրում Հայաստանի հավաքականը 2.5-1.5 հաշվով առավելության է հասել Ավստրիայի նկատմամբ. մեր թիմի կազմում հաղթել է Արտաշես Մինասյանը, իսկ մնացած պարտիաներն ավարտվել են ոչ ոքի արդյունքով:
Հայկական թիմի անդամները արժանացել են նաև անհատական մեդալների. Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը և Սերգեյ Գալդունցը իրենց խաղատախտակների վրա նվաճել են արծաթե մեդալներ: