Միջազգային

Կարակասում բողոքի ակցիաների ժամանակ 40 մարդ է տուժել

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում ընդդիմության կողմից կազմակերպված բողոքի ակցիաների ժամանակ նախօրեին առնվազն 37 մարդ է տուժել։

«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է քաղաքապետարանի ղեկավար Չակաո Ռամոն Մուչաչոն։

Նրա խոսքով՝ տուժածների հիմնական մասի մոտ ախտորոշվել են «կոնտուզիաներ և վնասվածքներ», միայն երեքի մոտ է վնասվածքը եղել հրազենային։ Տուժածներից ոչ ոքի կյանքին վտանգ չի սպառնում։

«Վենեսուելական քրեական ֆորում» ոչ կառավարական կազմակերպության հաշվարկների համաձայն՝ այդ ընթացքում ձերբակալվել է ավելի քան 1600 մարդ, զոհվել՝ մոտ 30-ը։

Ցուցադրել ավելի
Back to top button