Հասարակություն

Աշխատանքի բացակայությունը ստիպում է հաշտվել աշխատանքային պայմանների հետ


Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը նշվում է աշխարհի 142 երկրում: 1886թ. ամերիկացի և կանադացի աշխատավորները ցույց կազմակերպեցին՝ աշխատանքային գրաֆիկը 8-ժամյա դարձնելու պահանջով: Չիկագոյում ցույցը ցրելու հետևանքով մահացավ  8 ոստիկան և 4 ցուցարար, տասնյակ մարդիկ տուժեցին, որից հետո 1889թ. Երկրորդ ինտերնացիոնալի փարիզյան կոսնգրեսը ի հիշատակ Չիկագոյի դեպքերի՝ որոշում ընդունեց մայիսի 1-ին ամենամյա ցույցեր անցկացնելու մասին: Հետագայում, երբ ստեղծվեց Խորհրդային Միությունը, մայիսի 1-ը նշվեց որպես մեծ տոն՝ ուղեկցվելով նույնքան մեծ շքերթով, որին մասնակցում էին գրեթե բոլորը:  Ու եթե շուրջ մեկ դար առաջ աշխատող հանրությունն ընդվզեց ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկի դեմ՝ պահանջելով 8 ժամյա աշխատանքային գրաֆիկ, այսօր այն արդեն ամրագրաված է աշատող գործատու իրավահարաբերությունները կարգավորող Աշխատանքային օրենսգրքով, որտեղ սպիտակը սեւով գրված է՝  աշխատաժամանակի նորմալ տեւողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից, իսկ ամենօրյա աշխատաժամանակի տեւողությունը չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից, բացառությամբ սույն օրենսգրքով, օրենքով, այլ իրավական ակտերով եւ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված դեպքերի: «Ռադիոլուրը» ներկայացնում է աշխատանքային իրավահարաբերությունների հնարավոր փոփոխությունները:

Back to top button