Տնտեսական
Ինչպես են համայնքապետերը ներդրողներ փնտրում


Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո ամենաշատը խոսվում է ներդրումների ու համայնքների զարգացման մասին: Վարչապետը համայնքների ղեկավարներից զարգացման ու ներդրումային ծրագրեր է ակնկալում, նրանք իրենց զարգացման ծրագրերում համայնքային կենտրոններ ու մարզադահլիճ կառուցելն են կարևորում՝ ակնկալելով բյուջեի աջակցությունը: Անցնող օրերին Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնը լրագրողական այց էր կազմակերպել Լոռու մարզի մի քանի համայնքներ: Գյուղապետերի հետ զրույցում «Ռադիոլուրը» փորձել է պարզել՝ արդյո՞ք իրենց ղեկավարած համայնքները հավակնում են վարչապետի ազդարարված չեմպիոնի տիտղոսին: