Հասարակություն

1991թ-ի ապրիլի 30-ին զոհվեց Գետաշենի արծիվը


1991 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Արցախում ծավալված բռնությունների ալիքը հասավ իր գագաթնակատին։ Հայերին տեղահանելու նպատակով ադրբեջանական հատուկ նշանակության զինված ջոկատները ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ուժերի աջակցությամբ փաստորեն բացահայտ պատերազմ սկսեցին Շահումյանի և Գետաշենի հայ բնակչության դեմ։ «Օղակ» գործողության արդյունքում՝ դաժան մարտերից հետո, նրանք գրավեցին Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը։ Հենց այս տխրահռչակ գործողության ժամանակ՝ 1991 թվականի ապրիլի 30-ին զոհվեց հայկական ինքնապաշտպանության ջոկատի մարտիկ Թաթուլ Կրպեյանը, նույն ինքը՝ Գետաշենի արծիվը։ Երեկ այդ չարաբաստիկ գործողության ու Թաթուլի մահվան 26-րդ տարելիցն էր:

Կարդացեք նաև
Close
Back to top button