Միջազգային

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռի անհաջող փորձարկում է իրականացրել

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռի անհաջող փորձարկում է իրականացրել։ Ինչպես հայտնել են հարավկորեացի զինվորականները՝ հրթիռն արձակվել է Փյոնան-Նամդո նահանգի զորակայանից, որը սահմանակից է մայրաքաղաք Փխենյանին, և անմիջապես պայթել։ Այս մասին փոխանցում է BBC-ն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրթիռի արձակմանն արձագանքել է Twitter-ում գրառում կատարելով. «Հյուսիսային Կորեան անարգանք է դրսևորել Չինաստանի և նրա հարգարժան նախագահ Սի Ցզինպինի ցանկություննրի հանդեպ, երբ այսօր արձակել է հրթիռ, թեկուզև անհաջող»։

Ապրիլի 16-ին հյուսիսկորեական հրթիռի փորձարկումները նույնպես ավարտվել էին անհաջողությամբ։
Back to top button