Սպորտ

Արթուր Ալեքսանյանը կմասնակցի ըմբշամարտի ԵԱ-ին

Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի (98 կգ) մասնակցությունը ընբշամարտի Եվրոպայի առաջնությանը հաստատվել է: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը:

Ալեքսանյանը մարզումների ընթացքում վնասել էր ծունկը, այդ պատճառով նրա մասնակցությունը հարցականի տակ էր:

Այժմ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մարզվում է բելառուսական Ստայկիում: Մեր թիմը մրցավայր կմեկնի մայիսի 4-ին, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կայանալու մայիսի 2-7-ը: Հունահռոմեական ոճի ըմբիշները մրցելու են մայիսի 5-7-ը:

Ցուցադրել ավելի
Back to top button