Հասարակություն

Ադրբեջանական զինուժը կրակել է Բաղանիսի եւ Կոթիի վրա. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական զինուժն ապրիլի 28-ին  կրակել է Տավուշի մարզի Բաղանիս եւ Կոթի գյուղերի վրա: Լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ  հայկական կողմի պատասխան գործողություններից հետո հակառակորդը հարկադրված լռել է:

«Երեկ երեկոյան, հիմնականում ուշ ժամերին, մինչեւ կեսգիշեր, կրակել են հրաձգային տարբեր տրամաչափի զենքերից, ոչ մեծ քանակությամբ: Կոնկրետ հետեւանքներ չեն եղել»,-ասել է Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով կրակոցներից վնասվել է Բաղանիսի մի քանի տուն, սակայն, կեսգիշերից հետո, ընդհանուր առմամբ, իրավիճակը հանգիստ է:

Ցուցադրել ավելի
Back to top button