Տնտեսական

Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է ԵՏԽ նիստին

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը 2017 թ. ապրիլի 28-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն) մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին:

ՀՀ պատվիրակության կազմում են Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ վարչության պետ Արմեն Ղևոնդյանը:

Նիստի ընթացքում քննարկվել և հավանության են արժանացել ԵԱՏՄ անդամ-պետությունների միջև առևտրատնտեսական համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր:

Ցուցադրել ավելի
Back to top button