

Հայաստանի Սահմանադրական դատարանն ապրիլի 28-ին անցավ խորհրդակցական սենյակ՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու մասին Կոնգրես-ՀԺԿ դաշինքի հայցի վերաբերյալ որոշում կայացնելու համար:
«Երբ որոշումը պատրաստ լինի հրապարակման, այդ մասին նախապես կտեղեկացնենք»,- հայտարարեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: Ակնկալվում է, որ որոշումը կհրապարակվի այսօր:
Նշենք, որ ՍԴ-ն այս գործով որոշում պետք է կայացնի մինչեւ ապրիլի 29-ը: Եթե դաշինքի հայցը մերժվի, ապա Հայաստանի նոր խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա որոշման ընդունումից հետո երրորդ հինգշաբթի օրը՝ մայիսի 18-ին: