Քաղաքական
Շարմազանով. ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն գործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն


Կոալիցիա կազմելու շուրջ ՀՀԿ-ՀՅԴ քննարկումները գրեթե ավարտված են: Այս մասին ապրիլի 27-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն նոր համագործակցության փաստաթուղթ», — նշել է ՀՀԿ խոսնակը:
Անդրադառնալով նախարարական պորտֆելներին, Էդուարդ Շարմազանովն ասել է, որ այդ հարցը դեռ չեն քննարկել:
«Մեզ համար էականը մի քանի պորտֆել ավել կամ պակասը չէ, էականը պետության, հասարակության առջև ծառացած խնդիրների լուծման ուղիներում ընդհանուր տեսլականն ունենալն է, և քաղաքական կամքն է՝անշեղորեն գնալ բարեփոխումների ճանապարհով»,- վստահեցրել է Շարմազանովը: