ԿարևորՔաղաքական

Իսպանիայի Վիյենա քաղաքը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Վիյենա (Villena) քաղաքը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ համալրելով այդ մեծագույն հանցանքը դատապարտած իսպանական շուրջ երեք տասնյակ քաղաքների ցանկը:

Այդ մասին հայտնում են Իսպանիայում Հայաստանի դեսպանատնից։

Քաղաքային խորհրդում ներկայացված կուսակցությունների քվեարկության արդյունքները հետեւյալն են՝ Կանաչներ Եվրոպա՝ կողմ, 11 ձայն: Ժողովրդական կուսակցություն՝ դեմ, 7 ձայն: Սոցիալիստական կուսակցություն՝ ձեռնպահ, 3 ձայն:

Back to top button