Տարոն Մարգարյանը շատ լավ իրականացնում է իր պարտականությունները մշակույթի նախարար


Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հստակ ժամկետներ չի կարող նշել, թե «Հին Երևան» նախագիծը երբ վերջնական պատրաստ կլինի։ «Ժամկետներ նշել չեմ կարող, որքան արագ, այնքան՝ լավ», — ասաց Արմեն Ամիրյանը՝ հավելելով, որ կառավարության նիստում վարչապետը հորդորել է արագացնել այն։Լրագրողները Արմեն Ամիրյանից նաև հետաքրքրվեցին, թե որպես մշակույթի նախարար իր կուսակից քաղաքապետ Տարոն Մարգարյանին հորդորում է արդյոք չոչնչացնել Երևանում պատմամշակութային արժեք ունեցող կառույցները։
«Այսինքն՝ ինչ եք ուզում, որ անեմ: Տարոն Մարգարյանը շատ լավ իրականացնում է իր պարտականությունները, և այն ծրագիրը, ինչի մասին խոսում ենք, Տարոն Մարգարյանը հրաշալի տիրապետում է։ Որևէ հավելյալ հորդորման կարիք նա չունի», — ասաց Արմեն Ամիրյանը՝ «շատ լավ» գնահատելով Տարոն Մարգարյանի գործունեությունը։