Հասարակություն

Ազգային ծիսական հարսանիք՝ Մեգերյան կարպետ ընկերությունում


Մեգերյան ընկերությունն այս տարի նշում է հիմնադրման  100-րդ  հոբելյանը, որի միջոցառումների շարքը մեկնարկեց  Հայաստանի մանուկներ հիմնադրամի շահառուներ  Արմավիրի մարզի դպրոցականների այցով:  Մեգերյան կարպետ ընկերությունում Արմավիրի գյուղական համայքների դպրոցականները բեմադրել են ազգային ծիսական հարսանիք:

Հայաստանի մանուկներ հիմնադրամը՝ COAF-ը, նոր  կրթական  ծրագիր է սկսել, ըստ որի զարգացնելու են  հնագույն արհեստներից մեկը՝ ձեռագործությունն ու գորգագործությունը: Արմավիրի մարզի Վանանդ գյուղի դպրոցում սեպտեմբերից սովորում են  գորգագործություն: Վանանդի միջնակարգ դպրոցի տնօրեն Հայկ Խաչիկյան ողջունեց գյուղական դպրոցների հետ տարվող աշխատանքները՝. <<Մեգերյան կարպետում ցուցադրվող գորգերը ազգային շատ տարրեր են պարունակում, կարծում եմ այն դրական ներգործություն կունենա երեխաների մշակութային դաստիարակության գործում>>:

Արդեն 13 տարի Հայաստանի մանուկներ հիմնադրամը կրթական, առողջապահական,  սոցիալական, տնտեսական  ծրագրերի միջոցով  նպաստում է մարզի գյուղական համայնքների զարգացմանն ու գյուղի բնակչության կյանքի որակի բարձրացմանը: Հիմնադրամի հիմնադիր խորհրդի ատենապետ Կարո Արմենը  ցանկանում է, որ հայ ազգն աշխարհում ավելի մրցունակ լինի և առաջխաղացմամբ գտնվի ամենաբարձր մակարդակներում:

Մեգերյան կարպետ  ընկերության  հիմնադրման 100-ամյակի միջոցառումների մեկնարկը տրվեց մարզի  գյուղական դպրոցների աշակերտների այցով, որտեղ նրանք ծանոթացան ցուցադրվող գորգերի պատմությանն ու մշակույթին, գորգ գործելու արհեստին: Երեխաները արհեստի պատմությանը ծանոթանում էին անգլերեն մեկնաբանությամբ, քանի որ հաճախում են հիմնադրամի անգլերենի խորացված ուսուցման դասընթացներին: Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Ինեսա Գրիգորյան: <<Երկու տարվա ընթացքում ԱՄՆ-ի դեսպանատան հետ համատեղ ծրագրում մեր շահառու երեխաները զրո մակարդակից հասել  են ամենաբարձր մակարդակի, նրանց հնարավորություն է ընձեռվել կրթական փոխանակման ծրագրով մեկ տարի ուսումը շարունակել Ամերիկայում, իսկ վերադառնալիս առանց լրացուցիչ պարապմունքների ընդունվում են բուհ>>:

Վանադ  գյուղում արդեն 3 տարի գործում է ազգագարական խմբակ, որի սաներն արդեն ծանոթ է հատկապես սասունցիների բարբառին ու նրանց սովորույթներին, ինչն էլ ներկայացվեց ծիսական հարսանիքում:

Հոբելյանական միջոցառմանը COAF-ի շահառուներից 4-ը Մեգերյան կարպետում գործելու են գորգ, որը տարեվերջին կվաճառվի Նյու-Յորքում  աճուրդ-ցուցահանդեսի ժամանակ: Մեգերյան կարպետ ընկերության հասրակայանության հետ կապերի բաժնի տնօրեն Ջուլի Կարապետյանը նշեց, որ հասույթը կտրամադրվի Մանուկների հիմնադրամի բարեգործական ծրագրերին:

Ընտրված  աղջիկներն արդեն դազգահի մոտ էին և սկսել էին աշխատանքը  հայկական ամենաամուր կրկնակի հանգույցից, որի շնորհին գորգը պահպանում է իր երկարակեցությունը: << Ամենահին գորգը հայերն են գործել, ուզում եմ, որ այս մծակույթը պահպանվի և փոխանցվի նոր սերնդին>>, — զրուցի ընթացքում ասաց  Մեգերյան կարպետ ընկերության  նախագահ Րաֆֆի Մեգերյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button