Հայտնի է ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահի հրաժարականի ժամկետը


ԵԽԽՎ-ի նախագահ Պեդրո Ագրամունտը կհայտարարի իր հրաժարականի մասին վեհաժողովում Իսպանիայի նախագահի ելույթից հետո:
Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI ապրիլի 27-ին պետք է ելույթ ունենա ԵԽԽՎ ընդլայնված նիստում և Ագրամունտի համար չափազանց կարևոր է պահպանել պաշտոնը մինչև ընթացիկ նստաշրջանի ավարտը՝ չհեղինակազրկվելով թագավորի առջև:
Ագրամունտը հրաժարականի մասին դիմումը կներկայացնի մայիսի 29-ին, հաղորդում է www.eurointegration.com.ua կայքը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Նստաշրջանի փակումից հետո Ագրամունտը կներկայանա Բյուրոյի նիստին՝ հրաժարականի մասին պաշտոնապես հայտարարելու համար: Սակայն այդ մասին չի հայտարարվի ևս մեկ ամիս: Գրավոր հայտարարությունն այն մասին, որ Ագրամունտը վայր է դնում լիազորությունները, նա կներկայացնի ԵԽԽՎ նախագահական կոմիտեի և Բյուրոյի հանդիպմանը մայիսի 29-ին Պրահայում: Իսկ արդեն Բյուրոյի հաջորդ նիստում, հունիսի վերջում, հնարավոր կլինի նոր նախագահ ընտրել:
Քաղաքական խմբավորումների ղեկավարները խոստացել են կատարել նրա պայմանը, եթե նա կամավոր հրաժարվի պաշտոնից: