Քաղաքական

Իրանում սկսվել է նախագահական ընտրությունների քարոզարշավը


Այսօր Իրանում սկսվում է նախագահական ընտրությունների քարոզարշավը, թեկնածուները 6-ն են: Այս վեց թեկնածուները այսպես ասած զտվել են առաջադրված ավելի քան 1600- ից և անակնկալ էր նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադի մերժումը: Իրանագետ Գոհար Տոնոյանը, հետևելով մեր հարավային հարևան երկրում տեղի ունեցող նախընտրական զարգացումներին,  եզրակացնում է, որ հիմնականում  մրցակցությունը կծավալվի երկու թեկնածուների միջև. «Գործող նախագահ Հասան Ռոհանիի ու Սայեդ Իբրահիմ Ռայիսի միջև»:

Մայիսի 19-ին Իրանում սպասվող նախագահական ընտրություններում,  իրանագետ Արտյոմ Տոնոյանի խոսքով, մրցակցություն կծավալվի երեք թեկնածուների միջև՝ գործող նախագահ, բարեփոխական Հասան Ռոուհանիի, և  պահպանողականներ Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաքեր Կալիբաֆի ու Սայեդ Իբրահիմ Ռայիսի միջև:

Բնական հարց է առաջանում, թե որ թեկնածուի հաղթանակն ավելի կնպաստի հայ-իրանական հարաբերությունների զարգացմանն ու տարածաշրջանային հայանպաստ ծրագրերի իրագործմանը: Իրանագետները միանշանակ մատնացույց են անում պահպանողական հոսանքին հարող թեկնածուն:

«Անգամ ծայրահեղական Ահմադինեջադի նախագահության օրոք հայ-իրանական հարաբերությունները ծաղկեցին, իսկ Ռոուհանին իր նախագահության միայն վերջին տարում այցելեց Հայաստան»:

Այդուհանդերձ՝ Իրանի քաղաքականությունը  անձերով պայմանավորված չէ։ Տարածաշրջանային, մասնավորապես Պարսից ծոցը Սև ծովին կապող ծրագրերը Թեհրանի համար մեծ նշանակություն ունեն եւ դրանց իրագործումը խիստ կարևոր է: Սակայն տարանցումը  Հայաստանո՞վ, թե՞ Ադրբեջանով հարցի պատասխանը կախված է արդան նաեւ նրանից, թե ով կլինի Իրանի նախագահը։

Back to top button