Տնտեսական
Երևանյան առևտրի կենտրոնների աշխատակիցները շարունակել են իրենց բողոքի ակցիաները


Այսօր նույնպես վաղ առավոտից կառավարության շենքի առաջ իրենց բողոքի ակցիան են շարունակել «Առինջ մոլ», «Սուրմալու», «Փեթակ» և «Ֆիրդուսի» առևտրի կենտրոնների աշխատակիցները: «Ռադիոլուրը» հետեւել է Հանրապետության հրապարակում տեղի ունեցող զարգացումներին:
Հիշեցնենք, առևտրականները պահանջում էին իրենց ազատել ավելորդ հարկերից, նշելով, թե օրեր շարունակ հարկային մարմինները ստուգումներ են իրականացնում առևտրի կենտրոններում, ինչպես նաև հաճախորդներից պահանջում են փաստաթղթեր:
Նշենք նաև, որ խնդրին անդրադարձել էր Պետաան եկամուտների կոմիտեն՝ ընդգծելով, թե տոնավաճառներում առաջացած բողոքն ուղղորդված է։